«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել թիմի ցուցադրած խաղի մասին:
«Հաճելի է աշխատել այս տղաների հետ: Լավ է, որ նրանք հավատում են այն ամենին, ինչ անում ենք: Չէի սպասում, որ այսքան կարճ ժամանակահատվածում նրանք կսկսեն հասկանալ ինձ:
Սաներս ցուցադրում են այն ֆուտբոլը, որ ես ցանկանում եմ տեսնել»,- Sky Sports-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:








































