Եգիպտոսի անվտանգության ուժերը երկուշաբթի երեկոյան արցունքաբեր գազ են կիրառել իսլամիստներին ցրելու համար, ովքեր փորձել են ներխուժել մայրաքաղաքի Թահրիր հրապարակ:
Իշխանությունից հեռացված Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները փակել էին Կահիրեի կենտրոնի Ռամզես հրապարակը և «Հոկտեմբերի 6» ավտոմոբիլային կամուրջը, որը Նեղոսով տանում է դեպի Թահրիր: Այնտեղ վերջին օրերին շարունակում են մնալ երիտասարդական և հեղափոխական շարժումների ներկայացուցիչներ:
«Մուսուլման եղբայրների» հազարավոր կողմնակիցներ հոգևոր առաջանորդների կոչերով էին դուրս եկել հաջակցություն Մուրսիի հերթական «միլիոնների երթի»: Հաղորդագրություններ են ստացվում իրավապահների հետ ցուցարարների բախումների մասին:







































