Բելգիայի ազգային հավաքականի մարզչական շտաբի անդամ Թիերի Անրին խոսել է իր նոր աշխատանքի մասին:
«Սա մեծ մարտահրավեր է ինձ համար: Մենք պետք է աշխատենք այս թիմի հաղթական ոգու վրա: Այստեղ գլխավորը Ռոբերտո Մարտինեսն է, իսկ ես պարտավոր եմ օգնել նրան:
Այս թիմը կարող է պատմություն կերտել: Բելգիայի հավաքականը բոլոր նախադրյալներն ունի դրա համար», – ասել է Անրին:








































