Գերմանիայում 2016-ի սկզբից 18 տարեկանից ցածր տարիքի կորած ներգաղթյալների թիվը մեծացել է 1.5 անգամ և հասել 8991-ի։ Այս մասին հայտնում է Դաշնային քրեական ոստիկանությունը՝ ի պատասխան Neue Osnabruecker Zeitung թերթի խմբագրության հայցի։
2015-ի ողջ ընթացքում Գերմանիայում կորել է 5835 անչափահաս ներգաղթյալ՝ հաստատել է Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչ Յոհանես Դիմրոտը։
Ինչպես նշում է պարբերականը՝ դեպքերի մեծ մասում քրեական հիմքեր չկան։
«Հաճախ երեխաները հեռանում են ոչ աննպատակ, այլ գերմանական այլ քաղաքներում կամ նույնիսկ այլ եվրոպական երկրներում փնտրելու իրենց ծնողներին, հարազատներին կամ ծանոթներին»,- հավելել է նա։











































