Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Լա Լիգայի 2-րդ տուրի «Ատլետիկ»-ի հետ խաղից հետո խոսել է «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների մարզավիճակի և տրամադրվածության մասին:
«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք և կարողացանք մեզ համար դժվար մարզադաշտում հաղթանակ տոնել դժվար մրցակցի նկատմամբ: Կարող էինք օգտագործել մի քանի պահեր և հաղթանակ տոնեին ավելի խոշոր հաշվով:
«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստների մոտեցումը չի փոխվել: Նրանք նույն տրամադրվածությամբ են խաղադաշտ դուրս գալիս, ինչ նախորդ մրցաշրջանի ավարտին: Մենք ցանկանում ենք հաղթանակ տոնել բոլոր մրցաշարերում», – ասել է Էնրիկեն:









































