ՈւԵՖԱ-ի վճռաբեկ կոմիտեն ուսումնասիրել է թուրքական «Բեշիքթաշ»-ի և «Ֆեներբահչե»-ի բողոքարկումները: Այն ուժի մեջ է թողել ակումբների որակազրկման որոշումները, որոնք ընդունել էր ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն: Այդ մասին է հայտնում կազմակերպության պաշտոնական կայքը:
«Բեշիքթաշ»-ը չի մասնակցի 2013/2014 թվականների մրցաշրջանի Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկությանն, իսկ «Ֆեներբահչե»-ն երկու մրցաշրջան զրկված կլինի եվրագավաթային մրցաշարերի մասնակցությունից:
Հիշեցնենք`թուրքական ակումբները որակազրկվել են պայմանավորված հանդիպումների մասնակցելու համար:
Երկու ակումբներն էլ իրավունք ունեն ՈւԵՖԱ-ի որոշումները բողոքարկել Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում:







































