ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան նոր թիմ է փնտրում շվեդ հարձակվողի համար:
Զլատանը որոշել է հեռանալ փարիզյան ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ֆուտբոլիստն ընդունել է այդ որոշումը Կարլո Անչելոտիի` «Ռեալ»-ը գլխավորելուց հետո:
L’Equipe-ի տեղեկությունների համաձայն` չորեքշաբթի Ռայոլան պետք է հանդիպում ունենա «Մանչեսթեր Սիթի»-ի ներկայացուցիչների հետ:












































