Wednesday, 10 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի

Շողիկ ճամբարում միայն սեռական դաստիարակության դասընթաց է կազմակերպվել.ՀԱԵ

Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին և Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը տեղեկացնում են, որ վերջին օրերին որոշ ԶԼՄ-ների տրամադրվել է ապատեղեկատվություն Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) և Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի (ՀԱԸՀՄ) գործունեության վերաբերյալ:

Ի պատասխան վերոնշյալի, տեղեկացնում են. «ՀԱԸՀՄ-ն 1991 թվականից բարեսիրական ծրագրեր է իրականացնում Հայաստանում: ՀԱԸՀՄ-ն ՀԱԵ-ի հետ համագործակցությամբ 1992 թվականից Հայաստանի տարբեր բնակավայրերում կազմակերպում է ամառային հանգստի և բակային ճամբարներ, որոնցում մինչև այսօր հանգստացել է ավելի քան 140 000 երեխա: 2012 թվականին Հանքավանի «Շիին Շողիկ» ամառային հանգստի ճամբարում երիտասարդների հերթափոխի ժամանակ կազմակերպվել է սեռական դաստիրակությանը նվիրված սեմինար: Ծրագրին մասնակցել են 250-ից ավելի երիտասարդներ և 16 տարեկանից բարձր մի քանի պատանիներ: Սեմինարն անցկացրել է բժիշկ – սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը և արժանացել մասնակիցների շնորհակալությանը, բացառությամբ Արագածոտնի մարզի մի քանի երիտասարդների:

Վրեժ Շահրամանյանի վկայությամբ վերոնշյալ ծրագիրը մշակվել է մասնագետ բժիշկ- սեքսապաթոլոգների և հոգեբանների կողմից և նախատեսված է պատանիների և երիտասարդների համար՝ անկախ սեռերի տարբերությունից: Սեմինարի ժամանակ դիդակտիկ նյութեր չեն օգտագործվել, բացառությամբ մի քանի ոչ էրոտիկ բնույթ կրող գծանկարների: Սեմինարին մասնակցությունը եղել է ոչ պարտադիր և ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ ելումուտի:

ՀԱԵ-ն և ՀԱԸՀՄ-ն և սեռական դաստիրակության վերաբերյալ որևէ այլ սեմինար կամ դասախոսություն ընդհանրապես չեն կազմակերպել: Ինչ վերաբերվում է ապատեղեկատվության մեջ արծարծվող ցանցային «Քյունետ» բիզնես ծրագրին, ապա տեղեկացնում ենք, որ ՀԱԵ-ն և ՀԱԸՀՄ-ն որևէ առնչություն չունեն վերոնշյալ ծրագրի հետ և չեն խրախուսում ցանկացած մեկի մասնակցությունը տվյալ ծրագրին:

Տեղեկացնենք, որ այսօր Հանքավանի «Շիին Շողիկ» ճամբարում հանգստանում են հատուկ կարիքներ ունեցող երեխաներ իրենց ծնողների կամ խնամակալների հետ: Հուլիս-օգոստոս ամիսներին ճամբարում կհանգստանան նաև Հայաստանում հանգրվանած սիրիահայ երեխաներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում