Twitter-ը մինչև այս տարվա վերջ պատրաստվում է հատուկ ֆիլտր մշակել սպամի և վիրավորանքների դեմ: Անցանկալի հաղորդագրությունները կորոշվեն առանցքային բառերի օգնությամբ:
Twitter-ի նոր ֆունկցիան հնարավորություն կտա ավտոմատ կերպով չթույլատրել այն հաղորդագրությունները, որոնք օգտակար ոչինչ չեն պարունակում, այլ՝ ընդհակառակը: Այդ մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով վստահելի աղբյուրներին:
Ավելի վաղ հնարավոր էր օգտատիրոջ համար անվայելուչ հաղորդագրություններն արգելափակել, սակայն այժմ կաշխատի բոլորովին այլ համակարգ: Այն կաշխատի առանցքային բառերի փնտրման սկզբունքով, այն էլ ոչ միայն ձեռքի ռեժիմով, այլ նաև ավտոմատ:










































