«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարտի ծառայություններով հետաքրքրված ակումբների ցուցակը շարունակում է համալրվել:
Տեղեկությունների համաձայն` Անգլիայի հավաքականի դարպասապահին իրենց թիմի կազմում ցանկանում են տեսնել Դորտմունդի «Բորուսիա»-ն, «Միլան»-ն ու «Տորինո»-ն:
Հիշեցնենք` 29-ամյա դարպասապահը տեղ չի գտել «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծրագրերում:








































