Թոմ Քրուզի ու Քեթի Հոլմսի 7-ամյա դուստրը՝ Սուրի Քրուզը, անձնական ոճաբան ունի, հայտնում է Fashion Time-ը:
Սուրիի համար զգեստներ է ընտրելու Քեթիի ոճաբան Ջիլ Յանգը: Ընդ որում՝ այդ ծառայությունը առանձին է վճարվելու: Թոմ Քրուզը կողմ է նախկին կնոջ նախաձեռնությանը:
«Իմ դուստրը մոլորակի ամենագեղեցիկ ու նորաձև աղջիկն է: Ու ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ նա այդպիսին էլ մնա»,- հայտարարել է դերասանը:
ԶԼՄ-ները նշում են, որ Սուրի Քրուզը առաջին փոքրիկ լեդին է Հոլիվուդում, որ ունի անձնական ոճաբան:
Նրան 4 տարեկանում նվիրեցին առաջին բարձրակրունկները, իսկ 6 տարեկանից Սուրին սկսեց օգտվել կոսմետիկայից:
Նրա զգեստապահարանը արդեն այսօր ամենահամեստ հաշվարկներով արժե մի քանի միլիոն դոլար:








































