Անգլիական «Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
33-ամյա ֆուտբոլիստն այսօր Մելվուդում ստորագրել է համաձայնագիր, որի ժամկետը պաշտոնապես չի հրապարակվել: Անգլիական ԶԼՄ-ները հավաստացնում են, որ պայմանագիրը կգործի 2 տարի:
Հիշեցնենք, որ Ջերարդը «Լիվերպուլ»-ում իր մեկնարկային խաղն անցկացրել է 1998թ.: Նա իր ակումբի կազմում մասնակցել է 630 հանդիպման՝ խփելով 159 գոլ:




































