Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Խոսե Մարիա Մարինը հայտարարել է, որ Ռոնալդինյոն ու Ռամիրեսը չեն մասնակցելու ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է Seleção Brasileira-ն:
Աշխարհի հնգակի չեմպիոնների գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին, ի տարբերություն նախկին մարզիչ Մանո Մենեզեսի, հրաժարվել է «Ատլետիկո Մինեյրո»-ի 33-ամյա կիսապաշտպանի ծառայություններից:
Ռամիրեսը հավաքականից դուրս մնալու համար բուռն կերպով դժգոհել էր դեռ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության մեկնարկից առաջ:








































