Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպյերո Վենտուրան հրապարակել է թիմի կազմը Ֆրանսիայի դեմ ընկերական հանդիպման ու Իսրայելի հետ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպման համար:
Ազգային թիմ է հրավիրվել «Միլան»-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման:
17-ամյա Դոնարուման 1911 թվականից ի վեր Իտալիայի հավաքական հրավիրված ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է:










































