Լոնդոնի իշխանությունները Ռումինիայի ոստիկանությանը խնդրել են բրիտանական մայրաքաղաք ուղարկել իր աշխատակիցներին, որոնք պետք է օգնեն Միացյալ Թագավորության իրենց գործընկերներին՝ հաղթահարելու գնչուների հոսքը: Գնչուները ճամբարներ են ամրացրել քաղաքի կենտրոնական շրջաններում:
Ռումինիայից ժամանած գնչուները Լոնդոնի հենց կենտրոնում՝ Մարմարե կամարի մոտ իրենց ճամբարն են հիմնել: Մոտ 60 մարդիկ քնում են հուշարձանի մոտ, ինչպես նաև հարակից Հայդ պարկում: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ գնչուներին կասկածում են մուրացկանության և հակասոցիալական վարքի մեջ:
Լոնդոնյան Times թերթի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում մտավախություններ կան, որ մոտ 20 հազար ռումինացի գնչուներ, ովքեր ներկայում գտնվում են Ֆրանսիայի տարածքում, կարող են մոտ ժամանակներս ժամանել թագավորություն՝ կապված Փարիզի կողմից նրանց վրա գործադրվող ուժեղ ճնշման հետ:










































