Անգլիան և Ֆրանսիան միմյանցից բաժանող Լա-Մանշի նեղուցը լողալով անցնելու փորձ կատարելու ժամանակ խեղդվել է 34-ամյա բրիտանացի մարզուհի Սյուզան Թեյլորը: Այդ մասին հաղորդում է ВВС-ն:
Թեյլորն իր ուղին մեկնարկել է երեկ առավոտյան: Մարզուհին այդ քայլին է դիմել բրիտանական երկու բարեգործական ֆոնդերի համար հանգանակություն հավաքելու համար:
«Երբ մինչև ֆրանսիական ափը 1.5 կմ էր մնացել, մարզուհին իրեն վատ է զգացել: Բարեգործական ֆոնդերի՝ Թեյլորին ուղեկցող ներկայացուցիչները չեն կարողացել նրան օգնել: Ֆրանսիական Բուլոն քաղաքում մարզուհուն օգնության հասած բժիշկներն արձանագրել են նրա մահը»,- նշում է ВВС-ն:
Նշենք, որ նման քայլի դիմող լողորդների հետ հաճախ են դժբախտ պատահարներ պատահում: Մեկ տարի առաջ Լա-Մանշն անցնելու փորձի ժամանակ մահացել է նաև Պերիլ Քեյսին:




































