Ռուսաստանի ռազմական ուժերի հանկարծակի ստուգումների շրջանակներում ռուսական ռազմանավերը մշակում են պաշտպանական առաջադրանքներ Սև և Կասպից ծովերի ջրային տարածքներում, հայտնում է ՌԴ ՊՆ մամլո ծառայության և տեղեկատվության վարչությունը, հայտնում է Ria Novosti-ն:
«Հրթիռային, հականավային, պարեկային նավերի, հրետանու, հրթիռային նավակների և ականազերծման նավերի անձնակազմերի կողմից մշակվում են հակաօդային և հակաստորջրյա-դիվերսիոն պաշտպանության առաջադրանքները»,- ասված է հաղորդագրության մեջ:









































