Հոլիվուդյան Rainbow Bar and Grill-ում՝ Motörhead-ի հանգուցյալ անդամ Լեմմի Քիլմիսթերի սիրելի հաստատությունում, կանգնեցվել է նրա հուշարձանն ամբողջ հասակով: Այս մասին հայնում է gogetnews.info-ն:
Հուշարձանի հեղինակը քանդակագործ Թրևիս Մուրն է: Իր աշխատանքը նա անվճար է արել, նյութերի համար գումար հավաքվել է հատուկ արշավի ընթացքում:
Լեմմի Քիլմիսթերը կյանքից հեռացել է 2015 թ. դեկտեմբերի 28-ին Լոս Անջելեսի իր տանը 70 տարեկանում: Մահվան պատճառ է դարձել քաղցկեղի ագրեսիվ տեսակը, որն ախտորոշվել է մահից երկու օր առաջ: Երաժշտի մահվան հաջորդ օրը թմբկահար Միկի Դին հայտարարել է Motörhead-ի փլուզման մասին:










































