Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի որդին` Դավիդե Անչելոտին կընդգրկվի «արքայական ակումբ»-ի մարզչական շտաբում: Նա կզբաղվի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությամբ: Այդ մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը:
23-ամյա Անչելոտի-կրտսերը գերազանցությամբ է ավարտել Հռոմի համալսարանը: Նա կօգնի ակումբի ֆիզիոթերապևտ Ջովանի Մաուրիին:
Դավիդեն մարզումների ծրագրեր է մշակում, որոնք թույլ են տալիս ֆուտբոլիստին ճիշտ ծախսել ուժերը խաղերի ժամանակ:










































