Իտալական մամուլի փոխանցմամբ՝ ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանին բուժզննում է անցել ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ում:
«Նապոլի»-ի 26-ամյա խաղացողը հանգստյան օրերին մեկնել է Ֆրանսիա՝ բոլոր անհրաժեշտ զննություններն անցնելու նպատակով: Ամենայն հավանականությամբ, այսօր պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի կայացման մասին:
Ըստ տեղեկատվության՝ գործարքի արժեքը կարող է կազմել 64 մլն եվրո: Ֆուտբոլիստի հետ կկնքվի 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով:










































