Լոնդոնի «Արսենալ»-ը պայքարում է «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի ձեռքբերման համար:
Goal.com-ի փոխանցմամբ՝ «զինագործներ»-ը նոր առաջարկ են արել «մերսիսայդցիներ»-ին: Լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել 35 մլն ֆունտ: Ավելի վաղ «Լիվերպուլ»-ը մերժել էր «Արսենալ»-ի՝ 30 մլն ֆունտի առաջարկը:
Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է նաև Մադրիդի «Ռեալ»-ը










































