Մյունխենի «Բավարիա»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան համալրել է գերմանական ակումբի կազմը:
Ըստ տեղեկատվության՝ տաղանդավոր իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն եվրո: Նշենք, որ «Բավարիա»-ն «Բարսելոնա»-ին կվճարի 20 մլն եվրո, իսկ մնացած գումարն իսպանական գրանդը կստանա երկու ակումբների միջև կայանալիք ընկերական հանդիպումից ստացված եկամուտից:
Հավելենք, որ Ալկանտարան մյունխենյան ակումբի հետ 4 տարվա պայմանագիր է կնքել:







































