Thursday, 18 06 2026
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները

Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը դեմ են եղել ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած զինվորականները. The Washington Post

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ թուրքական իշխանությունները ավելի քան մեկ տարի առաջ են ծրագրել Սիրիա զորքեր մտցնել, սակայն դրան դեմ են արտահայտվել թուրքական բանակի սպաները, որոնք այս տարվա հուլիսին մասնակցել են երկրում կատարված ռազմական հեղաշրջման փորձին:

Թերթի տեղեկություններով՝ Ջերաբլուսի վրա հարձակումը ծրագրվել է դեռևս 2015 թվականի հունիսին, սակայն թուրքական բանակի մի շարք զորահրամանատարներ ամեն կերպ ձգտել են ձախողել այդ պլանը՝ շարունակ ներկայացնելով նոր առարկություններ: Նրանք, օրինակ, մատնանշել են, որ բանակը չունի բավարար հնարավորություններ՝ առաջ ընթանալու համար: Նրանց կոչերն ուժգնացել են նախորդ տարվա նոյեմբերին, երբ Թուրքիան խոցեց ռուսական մարտական ինքնաթիռը և հարկադրված եղավ դադարեցնել Սիրիայի վրա թռիչքները:

Թերթի աղբյուրը հայտնել է, որ Սիրիայում թուրքական ռազմական գործողությանը դեմ արտահայտված ամենաակտիվ մի շարք զինվորականներ մասնակցել են այս տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձին:

Աղբյուրը հայտնել է, որ հարձակումը հնարավոր չէր լինի առանց Ռուսաստանի հետ հաշտեցման, ինչի շնորհիվ թուրքական ինքնաթիռները կարողացան թռչել Սիրիայի վրայով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում