Կանադայի մոտ 60 քաղաքացիներ հայրենիք են վերադարձել Մերձավոր Արևելքից, որտեղ կռվել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման շարքերում։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով Հասարակական անվտանգության և քաղպաշտպանության նախարարությունից ստացված տվյալներին։
Հաղորդվում է, որ 2014-ի սկզբին Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ-ին և ահաբեկչական այլ խմբերի միացել է 130 կանադացի։ 2016-ին այդ թիվը կազմել է 180, որից մոտ 60-ն արդեն վերադարձել են տուն։
Գերատեսչության տվյալներով՝ Կանադայի բնակիչների մոտ 20 տոկոսը, որոնք որոշում են միանալ ահաբեկչական կազմակերպություններին, կանայք են։ Ոմանք ակտիվորեն մասնակցում են ռազմական գործողություններին, մյուսներն ամուսնանում են ահաբեկիչների հետ։
Տարբեր գնահատականներով՝ ընդհանուր առմամբ Արևմուտքի երկրներից վերջին տարիներին կռվելու համար Մերձավոր Արևելք է ուղևորվել մոտ 6600 մարդ։











































