Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Միաժամանակ Զամերը կոչ է արել երկրպագուներին մեծ նվաճումներ չակնկալել թիմից:
«Հպարտանում ենք, որ ակումբում նման մասնագետ է աշխատում: Նա բացատրում և հիմնավորում է իր նոր գաղափարները: Պեպը պարզապես ապրում է ֆուտբոլով: Մենք ճիշտ ուղի ենք ընտրել: Սակայն եթե համապատասխան արդյունքներ չլինեն, պետք չէ հիասթափվել»,- Marca-ն մեջբերում է Զամերի խոսքը:








































