Մյունխենի «Բավարիա»-ի կենտրոնական պաշտպան Մաթս Հյումմելսը հայտարարել է, որ չէր սպասում «Բորուսիա»-ի երկրպագուներից նման արձագանք իր տեղափոխության լուրը լսելիս:
«Ես մշտապես հայտարարել եմ, որ ընտրելու եմ իմ կարիերայի համար լավագույն տարբերակը: Ինձ զարմացրեց «Բորուսիա»-ի երկրպագուների նման արձագանքը՞
Իհարկե, հասկանում էի, որ դա դուր չի գա երկրպագուներին, սակայն քչերը գիտեն իմ և «Բավարիա»-ի կապի մասին: Ես երկար ժամանակ հանդես եմ եկել «Բավարիա»-ում», – ասել է Հյումմելսը:








































