Եմենի հութի-ապստամբները հրապարակել են մարտի տեսագրություն, որում երևում է Վրաստանում հավաքված Didgori Medevac զրահամեքենայի քանդվելը, որը պատկանել է Սաուդյան Արաբիայի բանակին: Այս մասին հայտնում է military-informant.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին Նաջրանի շրջանում սաուդցի զինվորականների պահակակետի վրա ապստամբների հարձակման ժամանակ: Մարտի ընթացքում մեծ արագության պայմաններում քանդվել է մեքենայի առջևի սռնին:
Դրանից անմիջապես հետո անշարժացած մեքենայի մեջ է մխրճվել դրա հետևից ընթացած LAV զրահամեքենան: Արդյունքում հութիները կարողացել են ոչնչացնել երկու մեքենաները:
Didgori Medevac-ը զրահապատ բժշկական ավտոմեքենա է՝ նախատեսված մարտի դաշտից վիրավորներին դուրս բերելու համար: Մշակվել է 2015 թ. Վրաստանում:
2015 թ. Սաուդյան Արաբիան Վրաստանի հետ մոտ 45 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել տարբեր մոդիֆիկացիայի 100-ից ավել զրահապատ ավտոմեքենայի ձեռքբերման համար: Առաջին 12 մեքենաները պատվիրատուին են ուղարկվել 2016 թ. հունվարին:
https://youtu.be/qU7YJZaa3DI











































