Ճապոնիայում ինքնասպանությունների թիվն այս տարվա առաջին կեսին կազմել է 14192, ինչը 102-ով կամ 0.7 տոկոսով ավելի քիչ է՝ նախորդ տարվա նույն շրջանի համեմատ: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Հունվարից մայիս ամիսներն ընկած տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ինքնասպանությունների թիվը 70-ամյա և տարեց մարդկանց մոտ աճել է ավելի քան 10 տոկոսով, մինչդեռ այլ տարիքային խմբերում դրանց թիվը նվազել է:
Ճապոնիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչները նշում են, որ սուիցիդների թվաքանակը նվազում է երկրի տնտեսության վերականգնման շնորհիվ, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ սուիցիդների նվազման ընդհանուր տեմպերը դանդաղեցվել են՝ առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդկանց մեջ դրանց աճի հետ կապված:









































