Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից: Գաբոնցին նշել է, որ շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում:
«Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ազնիվ եմ և բաց: Եթե որոշեմ հեռանալ «Բորուսիա»-ից, ապա ամեն ինչ կանեմ հանգիստ, առանց ցնցումների:
Ես խոստանում եմ, որ ոչինչ չեմ թաքցնի»,- Bild-ը մեջբերում է Օբամեյանգի խոսքերը:









































