Ուկրաինացի երգչուհի Տինա Կարոլը վիճել է Славянский базар փառատոնի կազմակերպիչների հետ:
Երգչուհին ծրագրել էր Վիտեբսկում մի քանի օր անցկացնել, սակայն երբ տեսել է իրեն առաջարկվող կենցաղային պայմանները, կտրուկ փոխել է իր ծրագրերը: Նա չի ցանկացել բնակվել ոչ մի հյուրանոցում, որը նրան առաջարկել են փառատոնի կազմակերպիչները, հաղորդում է «Խարտիա-97»-ը:
Արդյունքում Տինա Կարոլը Վիտեբսկում միայն մի քանի ժամ է անցկացրել: Նա շատ զայրացած է եղել կատարվածի պատճառով և նույնիսկ հրաժարվել է շփվել մամուլի ներկայացուցիչների հետ: