Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն հերթական անգամ հայտարարել է, որ թիմը լավագույնն է Իսպանիայում։
«Չեմպիոնների լիգան ամենահեղինակավոր մրցաշարն է։ Արդեն երկու տարի հաղթում ենք Իսպանիայի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում։ «Բարսելոնա»-ն ապացուցել է, որ Իսպանիայի լավագույն ակումբն է։ Դա նշանակում է, որ բոլորը ցանկանում են մեզ հաղթել։
Այնպես որ, պետք է շարունակենք աշխատել նույն ոգով։ Պետք է հավատարիմ մնալ խաղային փիլիսոփայությանը։ Այսքան հաղթանակներից հետո ես չեմ պատրաստվում խաղալ այլ ոգով»,- Պիկեի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։









































