Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Հոգևորականին կարգալույծ են արել Խորենացի փողոցում լինելու համար. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 21-ին Տեր Հովհաննես աբեղա Սահակյանը Գարեգին Բ-ի ծննդյան օրվա առիթով բաց նամակ էր գրել, որը բուռն քննարկումների պատճառ դարձավ: Հովհաննես աբեղա Սահակյանը՝ այժմ արդեն Վարդգես Սահակյանը, գրել էր, որ հոգևորական եղած տարիներին իրեն հոգևորական չի զգացել: «Ձեր կողմից ղեկավարվող օբյեկտը հեռու է Եկեղեցի կոչվելուց, քանզի Ձեր նյութական և փարիսեցիական աշխարհայացքն երբեմնի ծաղկող և հայության քաղցր օրորոց համարվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածել է հոգևոր անապատի՝ լեցուն օձերով և կարիճներով:

Ձերդ Սրբություն, Ձեզ կխաբեն ու կասեն, որ վերջին 200 տարվա ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շենքեր չի կառուցել, որքան Դուք… Մի հավատացեք, դրանք քծնանքի խոսքեր են…Դուք ոչինչ չեք կառուցել, այլ միայն քանդել եք, և դրա վկայություն է լեփ լեցուն համասեռամոլ հոգևորականները, որոնք խրախուսվում են Ձեր կողմից և բարձր պաշտոններ են զբաղեցնում: Համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին, այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին»,- իր նամակի առաջին տողերն այսպես է շարադրել Վարդգես Սահակյանը` նշելով, որ բայց և այնպես, Եկեղեցում դեռևս կան անաղարտ հոգևորականներ, քանզի Աստված թույլ չի տա, որ Առաքելական մեր եկեղեցին վերածվի օբյեկտի:

«Կան Միքայել վարդապետներ և Միքայել եպիսկոպոսներ, որոնք իրենց ուսերի վրա, հուսով եմ, կկարողանան տանել գարեգինյան այս խավար ժամանակների անասելի ծանր բեռը: Ես Գերմանիայում խնամում եմ իմ հիվանդ ծնողին, որն իմ պարտականությունն է ոչ միայն իմ ծնողի, այլև Աստծո առջև: Ձեզանից օգնություն չեմ խնդրել, քանզի Ձեզ ճանաչող մարդիկ Ձեզանից երբեք օգնություն չեն խնդրի…Մանրամասներ չեմ պատմում՝ գայթակղություն չհանդիսանալու համար ազնիվ հավատացյալների համար: Չհրամայեք Ձեր վկաներին` պատասխանել իմ անստորագիր և էլեկտրոնային նամակին, ես շատ ավելին գիտեմ, քան դուք կարող եք պատկերացնել… Գիտեմ յուրաքանչյուրի կենսագրությունն՝ ըստ ամենայնի:

Հուսով եմ մնաք բարովի իմ խոսքերը չեն տրտմեցնի ձեզ: Դուք գիտեք` Դուք ով եք…

Մաղթում եմ Ձեզ ոչինչ, քանզի այն ինչ դուք ունեք, ոչինչ է՝ դրամ, ոսկի, թանկարժեք քարեր…»,- իր նամակը եզրափակել է կարգալույծ արված հոգևորականը:

Այսօր ողջ օրը փորձեցինք Մայր Աթոռից պարզաբանում ստանալ նախկին հոգևորականի կարգալույծ արվելու հանգամաքների մասին, սակայն Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարի հետ խոսել չհաջողվեց:

Վարդգես Սահակյանն իր կարգալույծ լինելու մասին որևէ բան չի նշում, սակայն Armtimes.com-ի տեղեկություններով, Սահակյանը կարգալույծ է արվել այն բանից հետո, երբ առանց հոգևորականի հանդերձանքի, մեկ այլ հոգևորականի հետ, որը նույպես կարգալույծ է արվել, հուլիսի 29-ի գիշերը եղել է Խորենացի փողոցում:

Վարդգես Սահակյանին և նրա ընկերոջը տեսել են ուղիղ հեռարձակման ժամանակ: Այդ կադրերը վճռորոշ են եղել 2001 թվականից հոգևորականի կյանքով ապրող Վարդգես Սահակյանի համար»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում