Հարձակվող Խոսե Կալյեխոնը, ով Մադրիդի «Ռեալ»-ից տեղափոխվել է «Նապոլի», շնորհակալություն է հայտնել «Արքայական ակումբ»-ին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալ»-ին: Մադրիդյան թիմը միշտ օգնել է ինձ,թե՛ որպես խաղացողի, թե՛ որպես մարդու: Շնորհակալ եմ նաև երրկրպագուներին աջակցության և հասկանալու համար:
Ես 8 անմոռանալի մրցաշրջան եմ անցկացրել Մադրիդում, և միշտ կփորձեմ «բլանկոսներ»-ին վերադարձնել այն, ինչ կարողացել եմ ձեռք բերել նրանց շնորհիվ»,- ֆուտբոլիստին մեջբերում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է 10 մլն եվրո:









































