Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարը, ամենայն հավանականությամբ, նոր մրցաշրջանը կսկսի «Նապոլի»-ում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՔՓՌ-ի ֆուտբոլիստը 1 մրցաշրջան վարձավճարով հանդես կգա այլ ակումբում:
Ներկայումս կողմերը համաձայնեցնում են անձնական պայմանագրի պայմանները: 33-ամյա դարպասապահը տարեկան 2.7 մլն եվրո աշխատավարձ է պահանջում, սակայն ակումբի ղեկավարությունը պատրաստ է 2.4 մլն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ «Նապոլի»-ի դարպասապահ 36-ամյա Մորգան դե Սանկտիսը կշարունակի իր կարիերան «Ռոմա»-ում:






































