NASA-ն պլանավորում է ISS-ն (International Space Station) վարձակալության հանձնել մասնավոր ձեռնարկության: Տվյալ տեղեկատվությունը հաստատել է ընկերության աշխատակից Բիլ Հիլը, հայտնում է gogetnews.info-ն:
Նա տեղեկացրել է, որ ընկերությունը մտադիր է ISS-ն վարձակալության տալ խոշոր մասնավոր ընկերության, իսկ փոխանցման գործընթացը պետք է ավարտվի 2020 թվականին: Տվյալ պահին դեռևս անհայտ է, թե մասնավոր ընկերությունը ինչ հիմքով օգտագործման կստանա ISS-ն:
Մասնագետները ենթադրում են, որ NASA-ն այդպիսի քայլի է դիմում իր բոլոր նախագծերի իրականացման համար դրամական միջոցների անբավարարության պատճառով: Նաև լուրեր կան, որ գնող ընկերությունը կլինի SpaceX-ը, որը թռիչքներ է պատրաստում դեպի Մարս:










































