Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հուսով է, որ մյունխենյան ակումբն էլ ավելի լավ հանդես կգա 2016/17 թվականների մրցաշրջանում:
«Վստահ եմ, որ «Բավարիա»-ն կարող է բարելավել խաղի որակը` մշակելով որոշ տարրեր: Ուրախ եմ, որ կարողացա ձևակերպել առաջին հեթ-տրիկը մրցաշրջանում:
Անհամբերությամբ եմ սպասում Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի մեկնարկին»,- TZ-ը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը:









































