Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ թիմի կիսապաշտպան Կական դեռևս հնարավորություն կունենա ցուցադրել իր լավագույն խաղային որակները:
«Կական ֆենոմենալ ֆուտբոլիստ է և դեռևս կցուցադրի իր հնարավորությունները: Ես հավատում եմ դրան»,- Պերեսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Նշենք, որ ավելի վաղ «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոստացել է, որ ֆուտբոլիստը շանս կստանա` խաղադաշտում ցուցադրելու իր հնարավորությունները:








































