Համաձայն հարցման, որն անցկացվել է ABC հեռուստաընկերության և Washington Post թերթի կողմից, ամերիկացիների ավելի քան 57 տոկոսը չի ցանկանում երկրի նախագահ ընտրել դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին կամ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։
Նշվում է, որ պատասխանողների 35 տոկոսը կցանկանար քվեարկել այլընտրանքային թեկնածուի օգտին։ Որպես հավելյալ թեկնածու նրանք անվանում են Բերնի Սանդերսին և Թեդ Կրուզին, ովքեր արդեն դուրս են եկել նախընտրական արշավից։
Բացի դրանից՝ հարցվածների 59 տոկոսը անհանգստություն էր հայտնել, որ հավելյալ թեկնածուն կարող է հանգեցնել թեկնածուի հաղթանակի, որն իրենց չի գոհացնում։
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ նախագական աթոռին հավակնում են երկու անկախ թեկնածուներ՝ Գերի Ջոնսոնն ու Ջիլ Սթայնը։ Ջոնսոնի օգտին իրենց ձայնն է պատրաստ տալ ամերիկացիների 8, իսկ Ստայնի օգտին՝ 4 տոկոսը։










































