ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ քննարկել Եգիպտոսում և Սիրիայում տիրող ճգնաժամը, հաղորդում է Associated Press-ը: Նրանք մտահոգված են, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը կարող է ազդել ամբողջ տարածաշրջանի վրա:
ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան դաշնակիցներ են Սիրիայի հարցով. Սպիտակ տունը, ինչպես նաև Սաուդյան Արաբիան և այլ սունիական պետություններ աջակցում են սիրիացի ընդդիմադիրներին, որոնք ցանկանում են տապալել Բաշար Ալ-Ասադի վարչակարգը:
Օբաման նաև մտահոգություն է հայտնել Եգիպտոսում բռնության կապակցությամբ: Նա ընդգծել է ժողովրդավարական գործընթացը գործարկելու անհրաժեշտությունը, որպեսզի երկրում իշխանությունը փոխանցվի քաղաքացիական կառավարությանը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ եգիպտական բանակն իշխանությունից զրկեց Մուհամմադ Մուրսիին, Սաուդյան Արաբիան խոստացավ Եգիպտոսին հատկացնել 5 միլիարդ դոլարի օգնություն:









































