«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Գասպարը հայտնել է, որ դեմ է Տիագո Սիլվայի` Մյունխենի «Բավարիա» հնարավոր տեղափոխությանը: Գասպարի կարծիքով` ֆուտբոլիստն օգտակար կլինի «կապտանռնագույններ»-ին:
«Ինձ դուր չի գալիս, որ Ալկանտարան լքելու է «Բարսելոնա»-ն: Ակումբը պետք է թույլ չտա, որ նա հեռանա: Տիագոն շատ հզոր ֆուտբոլիստ է, և կատալոնական ակումբը զգում է նրա ծառայությունների կարիքը: Եթե ես ակումբի նախագահը լինեի, մարզչին խորհուրդ կտայի ամեն կերպ փորձել «Բարսելոնա»-ում պահել տաղանդավոր ֆուտբոլիստին»,- ասել է Գասպարը:
Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր, որ «Բավարիա»-ն պատրաստ է 18 մլն եվրո վճարել Ալկանտարայի տրանսֆերի դիմաց:




































