Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հերթական անգամ կարծիք է հայտնել տրանսֆերային շուկայի մասին:
«Ֆուտբոլիստների համար խելահեղ գումար են պահանջում: Դժվար է ձեռքբերում կատարել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ միջին մակարդակի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կարող են 55 մլն ֆունտ պահանջել: Պարզապես հնարավոր չէ համաձայնության հասնել և գործարք իրականացնել:
Միջին մակարդակի խաղացողների համար պետք է համապատասխան գումար վճարել: Ինձ դուր չի գալիս գումարներ վատնել: Դա իմ փողը չէ, բայց ամեն դեպքում, չեմ կարող անիմաստ ծախսել այն: Դա ճիշտ չէ»,- Daily Mail-ը մեջբերում է Կոնտեի խոսքերը:







































