ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի (Հարավամերիկյան ընդհանուր շուկա) երկրների նախագահները որոշում են ընդունել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել իրենց դեսպաններին Իսպանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Պորտուգալիայից՝ կապված Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին հայտնել է Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն:Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այդ երկրները հրաժարվել էին նախագահի օդանավի թռիչքը թույլատրել իրենց օդային տարածքներով՝ կասկածելով, որ օդանավում կարող է գտնվել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
ՄԵՐԿՈՍՈՒՐ-ը միավորում է Արգենտինային, Բրազիլիային, Վենեսուելային, Պարագվային և Ուրուգվային: Բոլիվիան, Կոլումբիան, Պերուն, Չիլին և Էկվադորն ասոցացված անդամներ են: