«Ռիո-2016»- ի խաղերում 15-րդ մրցումային օրվանից առաջ մեդալային հաշվարկում առաջատարն ԱՄՆ հավաքականն է:
ԱՄՆ օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճել է 105 մեդալ. 38 ոսկե, 35 արծաթե և 32 բրոնզե: Մեդալային հաշվարկում 2-րդ տեղում է Մեծ Բրիտանիան՝ 24 ոսկե, 22 արծաթե և 14 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանը. 22 ոսկե, 18 արծաթե և 25 բրոնզե մեդալ:
4-րդ հորիզոնականից սկսած լավագույն տասնյակում են Գերմանիան, Ռուսաստանը, Ճապոնիան, Ֆրանսիան, Ավստրալիան, Իտալիան, Նիդեռլանդները՝ նշված հերթականությամբ:
Հայաստանի օլիմպիական հավաքականը` վաստակելով 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, 39-րդ հորիզոնականում է:








































