Ռուսական ինքնաթիռները կօգտագործեն Համադանի ավիաբազան այնքան, որքան կպահանջվի: Այդ մասին շաբաթ օրը Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեղհանը, հայտնում է TASS-ը:
«Այնքան ժամանակ, որքան կպահանջվի»,- պատասխանել է նա այն հարցին, թե որքան ժամանակ են ռուսները օգտագործելու Համադանում Իրանի ռազմաօդային ուժերի բազան` Սիրիայում ահաբեկիչներին հարվածներ հասցնելու համար:
«Եթե անհրաժեշտություն լինի, մենք կդիտարկենք ռուսներին իրանյան այլ բազաներ տրամադրելու հնարավորությունը»,- ավելացրել է նա:









































