Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղհանը հայտարարել է, որ Թեհրանը ստացել է ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրների հիմնական մասը և սպասում է մնացած համալիրների փոխադրմանը մեկ ամսվա ընթացքում: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:
«Այդ համալիրի հիմնական մասը հասցվել է երկիր: Հուսով եմ՝ մնացալ զենիթա-հրթիռային համալիրները Թեհրան կհասցվեն հաջորդ ամսվա ընթացքում»,- ասել է Դեղհանը:






































