Տղամարդը ներխուժել է Օկլահոմա Սիթիի բնակչուհիներից մեկի տուն և իրեն պահել այնպես, ասես իր ամբողջ կյանքն այնտեղ էր անցկացրել: Երբ ոստիկանությունը ժամանել է կասկածյալ Մոնտեգո Լոգանին ձերբակալելու, նա սկզբում նույնիսկ չի իմացել՝ ինչի համար:
«Նա իսկապես կարծում էր, որ այնտեղ նա լիիրավ տանտեր է, և, թվում է՝ չէր հասկանում՝ ինչու ենք մենք իրեն հսկողության տակ վերցնում: Նա տաքացրել էր պիցցան և իրեն շատ ազատ էր պահում»,- ասել է սպա Հարի Նայթը: Ոստիկանները KFOR-TV հեռուստաալիքի լրագրողներին ասել են, որ կինը կանչել է իրենց, երբ վերադառնալով՝ բնակարանի դուռը բաց է գտել: Այդ պահին Լոգանը մոտեցել է կնոջը և խնդրել մտնել «իր տուն»:
Ոստիկանությանը ևս հյուրընկալ կասկածյալը ներս է հրավիրել: Նա պնդել է, որ նախկինում այդտեղ է բնակվել: Սակայն, երբ ոստիկանները նրանից փաստաթղթեր են պահանջել դա ապացուցելու համար, նա սկսել է իրենց ագրեսիվ պահել:
Վերահսկողության տակ գտնվելով՝ կասկածյալն իրեն անհանգիստ է պահել, բարբաջել է, և նրա աչքին տեսիլքներ են երևացել: Տղամարդուն թվացել է, որ իրեն ձերբակալող ոստիկաններից մեկն իր տատիկն է:
«Նա ակնհայտորեն գտնվում է կամ ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ»,-բասել է Նայթը:






































