Հայաստանի օլիմպիական հավաքականի մեդալակիրները շարունակում են ընդունել հայտնի մարդկանց շնորհավորանքները: Այս անգամ ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր The Game-ն է շնորհավորել Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին: Այս մասին The Game-ը գրել է Instagram-ի իր էջում։
«Վերջին 10 տարին ապրում եմ հայաշատ քաղաքում՝ Գլենդելում: Այնտեղ մի քանի լավ ընկերներ ունեմ: Ուստի շնորհավորում եմ Արթուր Ալեքսանյանին Հայաստանին վերջին 20 տարում առաջին անգամ օլիմպիական խաղերի ոսկին նվաճելու կապակցությամբ: Շնորհավորում եմ Միհրան Հարությունյանին արծաթե մեդալ նվաճելու համար: Ոսկե մեդալը գողացան նրանից…»,- գրել է The Game-ը:
Ավելի վաղ հայ մարզիկներին շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Աբրահամը, Յուրա Մովսիսյանը և այլք:







































