Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն գաղտնի հանդիպում է անցկացրել ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլևի հետ, ով հանդիսանում է ֆրանսիական «Մոնակո»-ի սեփականատերը: Այդ մասին հաղորդում է ֆրանսիական մամուլը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ֆուտբոլիստի գործակալ Խորխե Մենդեսը: «Մոնակո»-ի սեփականատերը Ռոնալդուին է ներկայացրել ակումբի նպատակները: Միլիարդատերը վստահ է, որ թիմը 2014/15թթ մրցաշրջանում հանդես կգա ՉԼ գավաթի խաղարկությունում: Այս ամենը մեծացնում է պորտուգալացու՝ ֆրանսիական թիմ տեղափոխվելու հավանականությունը:
Միևնույն ժամանակ «Արքայական ակումբ»-ի առաջատարը հերքել է շրջանառվող լուրերը:
«Ես երջանիկ եմ «Ռեալ»-ում և իմ ապագան տեսնում են «Սանտիագո Բերնաբեու»-ում: Մոնակո եմ մեկնել հանգստանալու նպատակով»,- նշել է պորտուգալացին:






































