«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ ակումբը չի նախատեսում հրաժարվել հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններից:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ն ու «Ռեալ»-ը, որոնք համապատասխանաբար 40 և 46.5 մլն եվրո են առաջարկել Սուարեսի տրանսֆերի դիմաց:
Նախորդ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը 33 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում, 23 գոլ է հեղինակել և գոլային 11 փոխանցում կատարել:
«Սուարեսը հիանալի խաղ է ցուցադրում: Նա հաղթող է և ցանկանում է շարունակել կարիերան «Լիվերպուլ»-ում: Սուարեսի պայմանագիրն ուժի մեջ է դեռևս երեք տարի: Մենք չենք պատրաստվում վաճառել այն»,- Sky Sports-ը մեջբերում է Ռոջերսի խոսքը:









































