Ջամայկան ներկայացնող արագավազորդ Ուսեյն Բոլտն իր կարիերայի 8-րդ օլիմպիական ոսկե մեդալը նվաճելուց հետո հայտարարել է, որ իրեն դասում է պատմության լավագույն մարզիկների շարքին:
«Ես այժմ ապացուցելու ոչինչ չունեմ: Ես լավագույններից մեկն եմ: Հուսով եմ՝ Օլիմպիական խաղերի ավարտից հետո կհամեմատվեմ Ալիի և Պելեի հետ», – ասել է Բոլտը:
ՈՒսեյն Բոլտը նշել է նաև, որ ցանկություն ունի մասնակցել 2020 թվականի Տոկյոյի Օլիմպիական խաղերին:








































